Մաթեմատիկայի քննություն

1-10-րդ առաջադրանքները կատարելիս  նշի՛ր ճիշտ պատասխանը 

1. Ո՞րն է այն քառանիշ թիվը, որի տասնավորը 5  է, միավորը՝ 2, իսկ մյուս բոլոր թվանշանները 7:
1) 7752
2) 7725
3) 5277
4) 2757

2․ Գտի՛ր 8737 թիվը  10-ի   բաժանելիս ստացված մնացորդը:  

1) 3
2) 36
3) 7
4) 736

3. Ո՞ր  շարքի  բոլոր  թվերն  են  պատիկ  4-ին: 1) 4, 8, 24, 702) 24, 30, 48, 6403) 32, 48, 72, 2404) 2, 4, 16, 31

4. Քանի՞ րոպե է 2/3 ժամը:
1) 30
2) 40
3) 90
4) 20

5. Գտի՛ր 5սմ կողմով  հավասարակողմ  եռանկյան  պարագիծը:
1) 18սմ
2) 15սմ
3) 12սմ
4) 3սմ

6. Ինչպե՞ս  կփոխվի  երկու  թվերի  գումարը, եթե  գումարելիներից մեկը   մեծացնենք  2-ով:
1) Կմեծանա 2-ով
2) Կփոքրանա 2-ով
3) Կմեծանա 2 անգամ
4) Կփոքրանա 2 անգամ

7. Ընտրիր  այն  թվանշանը, որը  տեղադրելով  աստղանիշի փոխարեն՝ կստացվի  ճիշտ անհավասարություն․ 12մ 43սմ > 12մ 4*սմ։
1) 2
2) 3
3) 4
4) 6

8. Ընտրի՛ր այն պատասխանը, որն  արտահայտում  է  14000 գրամը կիլոգրամով:
1) 14կգ
2) 14000000կգ
3) 140կգ
4) 10կգ

9. Ո՞ր շարքում են թվերը դասավորված նվազման կարգով․
1) 340, 330, 200, 110
2) 460, 350, 500, 400
3) 120, 255, 340, 600
4) 800, 700, 455, 900

10. Արկղում կար 150 միատեսակ գնդակ։ Արկղից գնդակների 4/5 մասը հանեցին։ Քանի՞ գնդակ մնաց արկղում։
1) 30
2) 60
3) 150
4) 115

11-15-րդ  առաջադրանքների  ճիշտ պատասխանը  գրի’ր յուրաքանչյուր առաջադրանքից հետո նշված տեղում

11. Տուփում  կա 6 կանաչ, 12 դեղին և 2 կարմիր գնդիկ։ Առանց նայելու ամենաքիչը քանի՞ գնդիկ պետք է հանել, համոզված լինելու համար, որ դրանցից  գոնե մեկը կարմիր է։
6+18+1=19

12. Հաշվի´ր ամենամեծ եռանիշ թվի և ամենափոքր երկնիշ  թվերի գումարը:
10+999=1009

13. Հաշվի´ր 11 • (270 − 490 : 7) — 200  արտահայտության արժեքը:

1) 490:7=70
2) 270-70=200
3) 11•200=2200
4) 2200-200=2000

14. Կռահի´ր օրինաչափությունը և տրված թվերից հետո ավելացրո´ւ ևս մեկ թիվ: 125, 225, 325, 425, 525

15. Գրի՛ր 5-ի բաժանվող ամենամեծ եռանիշ զույգ թիվը։
990

16-17-րդ առաջադրանքների լուծման ընթացքը  ներկայացրու՛  առաջադրանքներից   հետո   նշված  տեղում

16. Ուղղանկյունաձև հողամասի երկարությունը 240մ է, որը 40մ-ով մեծ է լայնությունից: Հաշվի´ր այդ հողամասի մակերեսը:
1) 240-40=200
2) 200×240=48000

17. Արամը 13 տարեկան է։ Մայրիկը նրանից մեծ է 3 անգամ։ 10 տարի  հետո մայրիկը քանի՞ տարով մեծ կլինի Արամից:

1) 13×3=39
2) 39-13=26
3) 26+10=36

Թեստ

1-10-րդ առաջադրանքները կատարելիս  նշի՛ր ճիշտ պատասխանը 

1. Ո՞րն է այն քառանիշ թիվը, որի տասնավորը 4 է, միավորը՝ 3, իսկ մյուս բոլոր թվանշանները 7:
1) 7743 2) 7734 3) 4377 4)3747

2․ Գտի՛ր 5467 թիվը  10-ի   բաժանելիս ստացված մնացորդը:  

1) 3 2) 36 3) 7 4) 736

3. Ո՞ր  շարքի  բոլոր  թվերն  են  պատիկ  5-ին:
1) 5, 10, 15, 20
2) 24, 30, 40, 50
3) 55, 75, 72, 240
4) 2, 15, 20, 25

4. Քանի՞ րոպե է 2/5ժամը:
1) 30 2) 24 3) 36 4) 12

5. Գտի՛ր 8սմ կողմով  հավասարակողմ  եռանկյան  պարագիծը:
1) 24սմ 2) 16սմ 3) 12սմ 4) 40սմ

6. Ինչպե՞ս  կփոխվի  երկու  թվերի  գումարը, եթե  գումարելիներից մեկը   մեծացնենք  4-ով:
1) Կմեծանա 4-ով 2) Կփոքրանա 4-ով 3) Կմեծանա 4 անգամ 4) Կփոքրանա 4 անգամ

7. Ընտրիր  այն  թվանշանը, որը  տեղադրելով  աստղանիշի փոխարեն՝ կստացվի  ճիշտ անհավասարություն․ 14մ 53սմ > 14մ 5*սմ։
1) 2 2) 5 3) 7 4) 6

8. Ընտրի՛ր այն պատասխանը, որն  արտահայտում  է  19000 գրամը կիլոգրամով:
1) 19կգ 3) 190կգ 2) 1900000կգ 4) 100կգ

9. Ո՞ր շարքում են թվերը դասավորված նվազման կարգով․
1) 132, 321, 453, 621 2) 921, 134, 12, 240 3) 120, 25, 321, 15 4) 456, 321, 212, 124

10. Արկղում կար 160 միատեսակ գնդակ։ Արկղից գնդակների 3/10մասը հանեցին։ Քանի՞ գնդակ մնաց արկղում։
1) 32 2) 48 3) 160 4) 112

11-15-րդ  առաջադրանքների  ճիշտ պատասխանը  գրի’ր յուրաքանչյուր առաջադրանքից հետո նշված տեղում

11. Տուփում  կա 5 կանաչ, 16 դեղին և 4 կարմիր գնդիկ։ Առանց նայելու ամենաքիչը քանի՞ գնդիկ պետք է հանել, համոզված լինելու համար, որ դրանցից  գոնե մեկը կարմիր է։ 13

12. Հաշվի´ր ամենամեծ միանիշ թվի և ամենափոքր երկնիշ  թվերի գումարը:
10+9=19

13. Հաշվի´ր 5 • (130 − 500 : 5) + 50 արտահայտության արժեքը:
1) 500/5=100, 2) 130-100=30, 3) 5•30=150, 4) 150+50=200
Պատ՝․ 200

14. Կռահի´ր օրինաչափությունը և տրված թվերից հետո ավելացրո´ւ ևս մեկ թիվ: 15, 30, 45, 60 , 75

15. Գրի՛ր 2-ի բաժանվող ամենամեծ եռանիշ զույգ թիվը։
998

16-17-րդ առաջադրանքների լուծման ընթացքը  ներկայացրու՛  առաջադրանքներից   հետո   նշված  տեղում

16. Ուղղանկյունաձև հողամասի երկարությունը 660մ է, որը 60մ-ով մեծ է լայնությունից: Հաշվի´ր այդ հողամասի մակերեսը:
1) 660-60=600 2) 660•600=396000

17. Կարենը 15 տարեկան է։ Մայրիկը նրանից մեծ է 3 անգամ։ 10 տարի  հետո մայրիկը քանի՞ տարով մեծ կլինի Կարենից:
30 տարով մեծ
15×3=45
45+10=55
15+10=25
55-25=30

Քննություն

Նարե Պապիկյան

Թեստ 4

Ձիեր

Կարդա՛ տեքստը և կատարի՛ր առաջադրանքները։

Ձիերը մարդկանց ամենահին ու հավատարիմ ընկերներից են։ Նրանք ուժեղ, արագավազ և խելացի կենդանիներ են։

Ձին մարդու կողմից ընտելացված կենդանի է: Նա մարդու ընկերն է դարձել 5–6 հազար տարի առաջ՝ Ասիայում։

Ձիերը ձիազգիների ընտանիքի միասմբակավոր կենդանիներ են։ Խոշոր են, վերջույթները՝ երկար: Ձին ունի չորս ոտք, երկար պարանոց, պոզավոր ականջներ: Նրա մարմինը ծածկված է հարթ և փայլուն մազերով: Մազածածկը խիտ է, մազերը՝ կարճ: Մազերը երկար են միայն պարանոցի վերին և պոչի հատվածներում։

Ձիերը լինում են տարբեր գույների՝ շագանակագույն, սև, սպիտակ, մոխրագույն և այլն։

Վայրի ձիերը հանդիպում են միայն Ասիայի և Աֆրիկայի տափաստաններում, կիսաանապատներում և անապատներում։ Իսկ Եվրոպայում նրանց բնաջնջել են։ Ձիերն ապրում են երամակներով։ Հայտնի է վայրի ձիու 8 տեսակ:

Ընտանի ձիերը տարածված են գրեթե բոլոր երկրներում։ Մարդը հնագույն ժամանակներից ստեղծել է ձիերի 200 տարբեր ցեղեր: Կան ընտանի ձիերի 3 հիմնական տիպեր՝ հեծկաններ, լծկաններ և ծանրաքարշներ։

Ձին ապրում է ախոռում, սիրում է մաքուր ջուր և խոտ։ Շատ ձիեր ուտում են նաև գարի, վարսակ և գազար։ Ձին կարող է ապրել մոտ 25–30 տարի։

Հին ժամանակներում մարդիկ ձիերին օգտագործում էին ճանապարհորդության, բեռներ տեղափոխելու և աշխատանք կատարելու համար։ Նրանք նաև մասնակցել են պատերազմների և օգնել մարդուն տարբեր կարևոր գործերում։

Այսօր էլ ձիերը կարևոր դեր ունեն մարդու կյանքում։ Նրանք մասնակցում են ձիասպորտի մրցումներին, իսկ գյուղերում օգնում են գյուղատնտեսական աշխատանքներում։

Ձիերը շատ զգայուն են։ Նրանք կարող են հիշել մարդկանց դեմքերը և լսել հեռու ձայներ։ Նրանց աչքերը մեծ են, իսկ ականջները՝ շարժուն, որի միջոցով կարողանում են լսել տարբեր կողմերից եկող ձայները։
Ձին ոչ միայն գեղեցիկ կենդանի է, այլև մարդու լավ ընկերը։ Եթե նրան սիրով և հոգատարությամբ մոտենաս, նա միշտ քեզ կհավատա ու կօգնի։

Առաջադրանքներ

  1. Ինչպիսի՞ կենդանիներ են ձիերը:   
    Ձիերը ուժեղ, արագավազ և խելացի կենդանիներ են։

  2. Նշի՛ր ճիշտ պատասխանը.

ա. Ձիերն ապրում են երամով:

բ. Ձիերն ապրում են երամակով:

  • Նշի՛ր սխալ պատասխանը:

    Որտե՞ղ կարելի է հանդիպել վայրի ձիերին.
  • Եվրոպայում,
  • Ասիայի և Աֆրիկայի կիսաանապատներում,
  • Ասիայի և Աֆրիկայի անապատներում,
  • Ասիայի և Աֆրիկայի տափաստաններում:


4. Ինչո՞վ են սնվում ձիերը:
Ձիերը սնվում են խոտերով։

5. Լրացրո՛ւ նախադասությունը․
Ձիերը համարվում են զգայուն կենդանիներ, որովհետև նրանք կարող են հիշել մարդկանց դեմքերը և լսել հեռու ձայներ։


6. Գրի՛ր տեքստում մգացված բառերի հականիշները:
Ուժեղ-թույլ
Խելացի-անխելք
Կարճ-երկար
Մաքուր-կեղտոտ


7. Տրված բառերից որի՞ դիմաց է սխալ նշված նրա տեսակը.

  • պոզավոր – ածանցավոր,
  • ձայն – պարզ,
  • մոխրագույն  – ածանցավոր
  • շագանակագույն – բարդ

8. Տեքստից դո՛ւրս գրիր երեք թվանշան ու գրի՛ր տառերով:
200-երկու հարյուր
25-քսանհինգ
8-ութ

9. Ընդգծի´ր ճիշտ պատասխանը։ «Խելացի», «ուժեղ» բառերը ցույց են տալիս.

  • առարկա,
  • հատկանիշ,
  • թիվ,
  • գործողություն:

10. Լրացրո՛ւ բաց թողնված կետադրական նշանը:

Ձիերի աչքերը մեծ են,  իսկ ականջները՝ շարժուն։

Առաջին շաբաթվա ամփոփում

Այս շաբաթ մենք մեր դասարանով և ուրիշ դասարանների հետ գնացել էինք ճամփորևդությունների։ Երկուշաբթի օրը մենք գնացել էինք Երևանի պատմության թանգարան։ Այնտեղ շա՜տ հավես էր։ Իսկ չորեքշաբթի գնացել էինք Բջնի։ Բջնիում սար բարձրացանք։ Այնտեղ մենք տեսանք օձի բույն։ Սարը բարձրանալուց հետո մենք գնացինք գաղտուղին տեսնելու։ Մինչ սար բարձրանալը, մենք գնացինք եկեղեցի և երգեցինք, իսկ հետո մենք իջանք այննտեղի մոտի խանութը և պոպկորն, վզնոցներ առանք։ Ես ինձ առա Ն տառով վզնոց։ Դա շա՜տ գեղեցիկ էր և էժան։ Երեքշաբթի, հինգշաբթի և ուրբաթ օրերը ինչպես միշտ եկանք դպրոց, թեստ գրեցինք և գնացինք տուն։🤩Շատ լաբ շաբաթ ենք մենք ունեցել😁։

Արագիլներ

Նարե Պապպիկյան

Արագիլներ

Կարդա´ տեքստը և կատարի´ր առաջադրանքը:

Հայաստանում արագիլների կարելի է հանդիպել գրեթե ամենուր, բայց հատկապես Արարատյան դաշտում: Մեր երկրում շատ են սպիտակ արագիլները: Սևերը հանդիպում են Սևանա լճի ավազանում, հյուսիսային և հարավարևմտյան շրջաններում: Սև արագիլը չափազանց զգուշավոր թռչուն է և նախընտրում է ապրել խուլ անտառներում՝ աղմկոտ աշխարհից հեռու:

Հայտնի է այս թռչունների ևս 16 տեսակ, որոնք տարածված են արևադարձային և բարեխառն գոտիներում:

Սպիտակ արագիլի մարմնի երկարությունը 100-115 սանտիմետր է, թևերի բացվածքը՝ 155-165 սանտիմետր: Այո՛, մեծ է թվում այս թռչունը, սակայն նրա զանգվածն ընդամենը 4 կիլոգրամ է:

Արագիլն իր բույնը հյուսում է ճյուղերից, խոտաբույսերից ու լաթերից՝ տանիքներին, ծառերի, աշտարակների, ժայռերի վրա, ամեն տեսակի սյուների ծայրերին: Ունենում է 3-5 ձագ: Նորածին ձագերը կարողանում են ձայն արձակել. դա ծնողներին կանչելու, վտանգի մասին զգուշացնելու համար է: Մեծանալով նրանք այդ հատկությունն աստիճանաբար կորցնում են, և արդեն հասուն արագիլները հաղորդակցվում են միայն կտուցի կափկափյունով: Այդ ձայնն ասես գարնանամուտի ավետիս լինի: Արագիլներն արի թռչուններ են. իրենց բույնը պաշտպանելու համար պատրաստ են համառորեն մարտնչելու:

Արագիլները սնվում են միջատներով, ձկներով, երկկենցաղներով, սողուններով, մկներով, նաև բույսերով: Արագիլը գյուղացու օգնականն է. այն ոչնչացնում է գյուղատնտեսական վնասատուներին:

Առաջադրանք

  1. Հայաստանի ո՞ր տարածքում են ավելի հաճախ հանդիպում  արագիլներին։
    Արատյան դաշտում։
  2. Արագիլների քանի՞ տեսակ է հայտնի աշխարհում և քանի՞ տեսակ կա Հայաստանում։
    Հայտնի է 16 տեսակ, հայաստանում 2 տեսակ կա։
  3. Տեքստից օգտվելով՝ գրի՛ր արագիլի մարմնի չափերը։
    Սպիտակ արագիլի մարմնի երկարությունը 100-115 սանտիմետր է, թևերի բացվածքը՝ 155-165 սանտիմետր:
  4. Ինչի՞ց է իր բույնը հյուսում արագիլը։
    Արագիլն իր բույնը հյուսում է ճյուղերից, խոտաբույսերից ու լաթերից՝ տանիքներին, ծառերի, աշտարակների, ժայռերի վրա, ամեն տեսակի սյուների ծայրերին:
  5. Ընդգծի´ր ճիշտ պատասխանը։
  • Հայաստանում արագիլներ չկան
  • Արագիլները վնաս են հասցնում գյուղացիներին։
  • Արագիլները ունենում են 3-5 ձագ։
  • Արագիլները շատ վախկոտ թռչուններ են:
  • Տեքստից օգտվելով՝ գրի՛ր՝ ինչպես են  հաղորդակցվում արագիլները միմյանց  հետ։
    Նորածին ձագերը կարողանում են ձայն արձակել. դա ծնողներին կանչելու, վտանգի մասին զգուշացնելու համար է:
  • Գրի´ր կապույտ ներկված բառերի հականիշները։

Նորածին-նորածինն հականիշ չունի
Սև-սպիտակ
Աղմկոտ-լուռ
Արի-թույլ

  • Գրի´ր տեքստում հոգնակի թվով գործածված 2 բառ:
    Թռչուններ, Արագմիլներ։
  • Ըստ տեքստի՝ արագիլները  ինչպիսի՞ն են: Նկարագրի՛ր։
    Սև արագիլը չափազանց զգուշավոր թռչուն է և նախընտրում է ապրել խուլ անտառներում՝ աղմկոտ աշխարհից հեռո
  1. Տրված գոյականները դարձրո՛ւ բայեր/գործողություն ցույց տվող բառեր/։

Թռիչք-Թռչում է

Գիր-Գրում է

Միտք-Մտածում է

Սեր-Սիրում է

Ջուր-Ջրում է

Ծաղիկ-Ծաղկում է

  1. Տրված բառերից որի՞ դիմաց է սխալ նշված նրա տեսակը՝ ըստ կազմության։

1)երկարություն— վերջածանցավոր բառ

2) խոտաբույս— հոդակապով բարդ բառ

3) արագիլ— պարզ բառ

4) զգուշավոր- պարզ բառ

  1. Ո՞րն է տրված նախադասության ենթական։

Արագիլն ունենում է 3-5 ձագ։

4th class Summative test

1)Make the sentences Interogative and Negative(0,5-3)

1.I can read and write English.

Can I read and write English?

I can’t read and write English.

2.Bob must go home after school.

Must Bob go home after school?

Bob must not go to home after school.

3.I may stay at home after school.

May I stay at home after school?

I may not stay at home after school.

4.I shall go to school tomorrow.

Shall I go to school tomorrow?

I shall not go to school tomorrow.

5.They went to school yesterday.

Did they go to school yesterday?

They didn’t go to school yesterday.

6.We played computer games.

Did we play computer games?

We didn’t play computer games.

2)Write the comparative and superlative forms of the Adjectives(0,5-3)

1. Warm – warmer — warmest

2.big – bigger — bigest

3.cold – colder — coldest

4.happy – happier — happiest

5.beautiful – more beautiful — most beautiful

6.comfortable – more comfortable — most comfortable

3)Choose the right form(1-4)

1.Tom played computer games yesterday.(plays,played)

2.Grandmother is making a cake in the kitchen now.(makes,is making)

3.My father washes his car every week.(washes,is washing)

4.Tomorrow at 9 o’clock I shall go to school.(shall go , went)

Նարե Պապիկյան

Կարդա´ տեքստը և կատարի´ր առաջադրանքները:

Պինգվիններ

Պինգվինները շատ հետաքրքիր արարածներ են։ Չնայած նրան, որ գիտնականները նրանց դասում են թռչունների շարքում, պինգվինները բոլորովին չեն կարողանում թռչել։ Դրա փոխարեն, նրանք հրաշալի լողում և սուզվում են։ Պինգվինները հիմնականում ապրում են Անտարկտիդա մայրցամաքում։ Այս զարմանալի թռչունները բոլորովին չեն վախենում ուժեղ ցրտից, քանի որ պատշպանված են ճարպի հաստ շերտով և խիտ փետուրներով։ Նույնիսկ ամենախիստ ձմռանը, երբ քամին փչում է ամենամեծ արագությամբ, պինգվինի վրա փետուր անգամ չի շարժվում։ Ահա թե ինչ ամուր են կպած դրանք պինգվինի մարմնին։

Նրանց փետուրները մարմնի վրա ըստ գույների են դասավորված՝ մեջքի մասը մուգ է, փորը՝ սպիտակ: Ամենախոշորը կայսերական պինգվինն է, որի մարմնի երկարությունը հասնում է մինչև 120 սանտիմետրի: Մյուս պինգվիններինը՝ 40–70 սմ է: Նրանք կարող են լինել 3–45 կիլոգրամ: Պինգվինների ոտքերը կարճ են և հաստ: Կրծքի մկանները լավ են զարգացած: Թևերը դարձել են լողաթաթեր, որոնց օգնությամբ պինգվինները լողալիս և սուզվելիս թիավարում են:

Պինգվինները ջրից դեպի ափ կամ սառույցի վրա դուրս են գալիս ցատկելով: Ցամաքի վրա շարժվում են քայլելով, ձյան վրա՝ սահելով:

Պինգվինները հիմնականում ապրում են մեծ խմբերով, որտեղ նրանց քանակը երբեմն հասնում է մեկ միլիոնի: Բայց կան որոշ տեսակներ, որոնք ապրում են փոքր խմբերով, երբեմն՝ միայնակ: Պինգվինները բույն են դնում  ափին մոտ: Բույնը դնում են ժայռերի, քարերի մեջ, ծառերի արմատների տակ, նաև սառույցի վրա: Ձվերը սովորաբար երկուսն են լինում։ Մինչև ձագերի լույս աշխարհ գալը, հայ պինգվինը դրանք պահում է թաթերի մեջ՝ ծածկելով փորի  ծալքով:

Պինգվինն անչափ հոգատար ու քնքուշ է իր ձագերի նկատմամբ: Ձագերն իրենց կյանքի առաջին իսկ պահից կարող են ապրել սառույցի վրա: Սկզբում նրանց մարմինը ծածկված է լինում աղվամազով, որի պատճառով չեն կարողանում լողալ ու ձուկ որսալ: Այդ ժամանակ  ձագերին կերակրում են ծնողները: 

Պինգվինները սնվում են հիմնականում ձկներով, փափկամարմիններով և խեցգետիններով: Երբ ձագերը մեծանում են,մեծ պինգվիններից մեկը դառնում է նրանց լողի «ուսուցիչը»: 

Պինգվինը խաղաղասեր է, երբեք չի հարձակվում մարդկանց վրա: Սակայն վտանգի դեպքում, գործի դնելով իր սուր կտուցը, պաշտպանում է ձագերին և բույնը:

Առաջադրանքներ

1. Ինչո՞ւ են գիտնականները պինգվիններին դասում թռչունների շարքը։ Տեքստից դո՛ւրս գրիր դա հաստատող մեկ փաստ։ Չնայած նրան, որ գիտնականները նրանց դասում են թռչունների շարքում, պինգվինները բոլորովին չեն կարողանում թռչել։ Դրա փոխարեն, նրանք հրաշալի լողում և սուզվում են։

2. Որտե՞ղ են ապրում պինգվինները։ Նշի՛ր ճիշտ պատասխանը.

  • Անտարկտիդա մայրցամաքում,
  • հարավային մասում,
  • խիտ անտառներում,
  • Ամերիկա մայրցամաքում:

3. Որո՞նք են ամենախոշոր պինգվինները, և որքա՞ն է նրանց չափը։ Տեքստից դո՛ւրս գրիր այդ մասին պատմող հատվածը։ Ամենախոշորը կայսերական պինգվինն է, որի մարմնի երկարությունը հասնում է մինչև 120 սանտիմետրի:

4. Ինչպե՞ս են պինգվինները տեղաշարժվում սառույցի, ցամաքի և ձյան վրա։
Տեքստից դո՛ւրս գրիր այդ մասին պատմող հատվածը։
Ցամաքի վրա շարժվում են քայլելով, ձյան վրա՝ սահելով:

5. Որտե՞ղ են բույն դնում  պինգվինները։ Ընդգծի՛ր սխալ պատասխանը.

  • ժայռերի մեջ,
  • ափին մոտ,
  • սառույցի վրա,
  • ջրի տակ,
  • ծառի արմատների տակ,
  • քարերի մեջ:

6.  Տեքստից դո՛ւրս գրիր պինգվին ծնողների մասին պատմող հատվածները։ Պինգվինն անչափ հոգատար ու քնքուշ է իր ձագերի նկատմամբ: Ձագերն իրենց կյանքի առաջին իսկ պահից կարող են ապրել սառույցի վրա: Սկզբում նրանց մարմինը ծածկված է լինում աղվամազով, որի պատճառով չեն կարողանում լողալ ու ձուկ որսալ: Այդ ժամանակ  ձագերին կերակրում են ծնողները:

7. Ընտրի´ր ճիշտ պատասխանը:

  • Պինգվինները կռվարար են:
  • Պինգվինները հարձակվում են մարդկանց վրա:
  • Պինգվինները խաղաղասեր են:
  • Պինգվինները հարձակվում են այլ կենդանիների վրա:

8. Գրի՛ր տեքստում կապույտով ընդգծված բառերի հականիշները։

Հաստ-բարակ

Կարճ-երկար

Լավ-վատ

Փոքր-մեծ

9.   Գրի´ր տեքստում հոգնակի թվով գործածված երկու բառ:
Պինգվիններ, փետուրներ։

10.  Տեքստից դո՛ւրս գրիր պինգվիններին բնութագրող երկու բառ։
Հետաքրքիր, զարմանալի։

11.  Ընդգծի´ր ճիշտ պատասխանը։

«Հրաշալի», «ուժեղ» բառերը ցույց են տալիս.

  • առարկա,
  • թիվ,
  • հատկանիշ,
  • գործողություն:

12. Գտի´ր միակ բարդ բառը:

Անչափ, խաղաղասեր, ձագ, ձուկ, քնքուշ:

Մաթեմատիկայի ստուգատես. Չափումներ, պարագիծ և մակերես

Հարցաշար

  • Վերնագրի՛ր — «Մաթեմատիկայի ստուգատես. Չափումներ, պարագիծ և մակերես»
  • Պատկերի՛ր (3d paint -ով կամ քեզ հարմար այլ ծրագրով ) խորանարդ և ուղղանկյունանիստ:
  • Հաշվի՛ր քառակուսու պարագիծը և մակերեսը, եթե նրա չափումներն են․
    8 սմ, 9սմ, 10սմ, 11սմ, 12սմ
    8×4=32, 8×8=64, 9×4=36, 9×9=81, 10×4=40, 10×10=100, 11×4=44, 11×11=121, 12×4=48, 12×12=144
    13դմ, 14դմ, 15դմ, 16դմ, 17դմ
    4×13=52, 13×13=169, 14×4=56, 14×14=196, 15×4=60, 15×15=225, 16×4=64, 16×16=256, 17×4=68, 17×17=289
    18մ, 19մ, 20մ, 21մ, 22մ,
    18×4=72, 18×18=324, 19×4=76, 19×19=361, 20×4=80, 20×20=400, 21×4=84, 21×21=441, 22×4=88, 22×22=484,
    23մմ, 24մմ, 25մմ, 26մ
    23×4=92, 23×23=529, 24×4=96, 24×24=576, 25×4=100, 25×25=625, 26×4=104, 26×26=676
  • Հաշվի՛ր ուղղանկյան պարագիծը և մակերեսը, եթե նրա չափումներն են՝
    5 դմ և7 դմ P=24, S=35
    7 դմ  և 8 դմ P=30, S=56
    15 մմ և 14 մմ P=58 ,S=210
    16 մմ և 17 մմ P=66 ,S=272
  • Գտնել ABCDE բեկյալի երկարությունը, եթե AB=11սմ, BC=5 սմ, CD=8 սմ, DE=14 սմ:
    P=11+5+8+14=38
  • Աշխատանքի կատարման տևողությունը։ 1ժ 20ր

Добрые сердца: как дети помогли аисту

«Аисты»

На краю деревни росло большое дерево, на котором аисты устроили своё гнездо. Однажды люди узнали о гибели одного аиста. Когда вывелись птенцы, пришлось другому аисту одному кормить своих птенцов.

Ему было трудно. Аистята подрастали. Они всё время просили есть. Из гнезда видны были головки птенцов. Малыши беспокойно смотрели по сторонам, потому что были голодны.

Шли с речки ребята, увидели птенцов. Один мальчик снял со связки маленькую рыбку. Он протянул её на шесте прямо аисту в клюв. Аистята сначала испугались. Но один схватил рыбу и съел. С тех пор ребята стали помогать аисту кормить птенцов. Каждый день ловили они в речке за рощей рыбу для аистят.

Вопросы:

  1. Где находилось гнездо аистов?
  2. Что случилось с одним из аистов?
  3. Как себя вели аистята, когда были голодны?
  4. Кто увидел голодных птенцов?
  5. Как отреагировали птенцы на первую рыбу?
  6. Что стали делать ребята каждый день?
  7. Чему учит нас эта история?

Ключибые моменту тексту аисты

  1. На деревье жили айсты.
  2. Один из айстов гогиб.
  3. Один из айстов……
  4. Айстато порастали и просили есть.
  5. Малешы постаянна были голгдныи и смотрели вгнездо.
  6. Ребато убидели айстов и пошли по ней.
  7. Малчики кормили птецов каждый день.